Բայդենը հայտարարել է, որ իր օրակարգը ուղղված չէ Ռուսաստանի դեմ

66

ԱՄՆ օրակարգը ուղղված չէ Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի դեմ, այլ նպատակ ունի պաշտպանել Միացյալ Նահանգների քաղաքացիներին, հայտարարել է ամերիկյան վարչակազմի ղեկավար Ջո Բայդենը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո կայացած առանձին ասուլիսում:

«Ես նախագահ Պուտինին ասացի, որ իմ օրակարգը Ռուսաստանի կամ որևէ մեկի դեմ չէ: Ամերիկայի քաղաքացիների համար օրակարգը պայքարն է կորոնավիրուսի համաճարակի դեմ, մեր տնտեսության վերականգնումը, ամբողջ աշխարհում մեր դաշնակիցների և ընկերների հետ հարաբերությունների վերականգնումը, մեր քաղաքացիների պաշտպանությունը», ասել է Բայդենը, որի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բացի դրանից, Բայդենը համաձայնել է Պուտինի խոսքերի հետ այն մասին, որ Ժնևի գագաթաժողովում սպառնալիքի մարտավարություն չի օգտագործվել: «Ոչ մի սպառնալիք չի եղել, պարզապես եղել են հայտարարություններ. եթե դուք դա անեք, ես սա կանեմ», ասել է ԱՄՆ նախագահը: