Բայդենը գտնում է, որ Պուտինը չի ձգտում սառը պատերազմի ԱՄՆ-ի հետ

57

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը, իր կարծիքով, չի ձգտում նոր սառը պատերազմի Միացյալ Նահանգների հետ:

«Չեմ կարծում, թե նա սառը պատերազմի է ձգտում Միացյալ Նահանգների հետ», ասել է Բայդենը Ժնևում ռուս-ամերիկյան գագաթաժողովի ավարտից հետո կայացած մամլո ասուլիսում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ինքը Բայդենը բանակցությունների ընթացքում Պուտինին ասել է, որ «նոր սառը պատերազմը», ինչպես ինքն է կարծում, «ակնհայտորեն չի բխում ոչ մի կողմի շահերից»: