ԱՄՆ զինվորականները հետևում են Ռուսաստանի ռազմածովային ուժերի զորավարժանքներին

65

ԱՄՆ-ն հետևում է Ռուսաստանի ռազմածովային զորավարժություններին Խաղաղ օվկիանոսում՝ ամերիկյան Հավայան կղզիներից 300-500 մղոն դեպի արևմուտք, հաղորդում է CBS-ը:

«ԱՄՆ Զինված ուժերի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը վերահսկում է Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերը Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում գտնվող միջազգային ջրերում», հրամանատարության խոսնակ Մայք Կաֆկայի խոսքերը մեջբերում է հեռուստաընկերությունը: «Մենք գործում ենք միջազգային ծովային օրենսդրությանը համապատասխան», ավելացրել է նա:

CBS-ը նշում է, որ Պենտագոնը իր ավիակիրների խումբը զորավարժանքներ անցկացնելու համար բերել է ամերիկյան Հավայան կղզիներից արևելք: Խումբը ղեկավարում է USS Carl Vinson միջուկային շարժիչով ավիակիրը: Այս զորավարժությունները ծրագրված էին, բայց ավելի մոտ են տեղափոխվել Հավայան նահանգին: