Սպիտակ տունը ժխտում է, որ Բայդենը դրական պատասխան է տվել Պուտինին վստահելու վերաբերյալ հարցին

56

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գլխով դրական նշանի շարժում չի արել ի պատասխան ամերիկացի լրագրողների այն հարցին, արդյոք ինքը վստահում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը:

Այնտեղ խառնաշփոթ էր, և լրագրողները գոռում էին, Միացյալ Նահանգների նախագահը չէր պատասխանում այդ հարցերից որևէ մեկին, նա գլխով էր անում որպես ընդհանուր առմամբ շնորհակալության նշան մամուլին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ասել է Բեդինգֆիլդը: