Սկսվել են Պուտինի և Բայդենի բանակցությունները

59

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի պաշտոնակից Ջո Բայդենը նեղ կազմով բանակցություններ են սկսել Լա Գրանժ առանձնատան առաջին հարկում գտնվող գրադարանի դահլիճում:

Դրանից առաջ մամուլին թույլատրվել էր սենյակ մտնել արձանագրային նկարահանումների համար: Բացի դրանից, նրանք նաև մի քանի բառ են փոխանակել, երբ լրատվամիջոցներն արդեն դուրս էին գալիս սենյակից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Արձանագրային նկարահանումներից հետո բանակցությունները սկսվել են փակ դռների հետևում: Երկու երկրների ղեկավարների հետ միասին գրադարանում գտնվում են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Էնթոնի Բլինկենը, ինչպես նաև թարգմանիչներ: