Պուտինն ու Բայդենը ձեռքսեղմումով միմյանց ողջունել են ռուս-ամերիկյան գագաթաժողովից առաջ

52

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենը միմյանց ձեռքսեղմումով ողջունել են ռուս-ամերիկյան գագաթաժողովից առաջ: Հանդիպումը տեղի է ունեցել Լա Գրանժ առանձնատան գլխավոր մուտքի մոտ:

Երկու պետությունների ղեկավարները, Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենի հետ միասին, ուղևորվել են դեպի շքամուտք, որտեղ Պարմելենը կարճ ողջույնի խոսք է ասել իր հյուրերին: Դրանից հետո Պուտինն ու Բայդենը ձեռքսեղմում են արել, որից հետո գնացել՝ սկսելու բանակցությունները, որոնք տեղի են ունենում առանձնատան առաջին հարկում գտնվող գրադարանի սրահում: