Բայդենը դրականորեն գլխով է արել, երբ նրան հարցրել են՝ վստահում է արդյոք Պուտինին

57

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրականորեն է շարժել գլուխը՝ պատասխանելով ամերիկացի լրագրողների այն հարցին, արդյոք ինքը վստահում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այդ մասին տեղեկացնում է Politico-ի թղթակիցը:

«Երկու մեծ տերություններ», ասել է Սպիտակ տան ղեկավարը ռուս-ամերիկյան գագաթաժողովի բացման արարողության ժամանակ՝ անդրադառնալով Ռուսաստանին ու ԱՄՆ-ին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման սկզբում, ասել էր, որ ակնկալում է քննարկել հնարավոր համագործակցության ոլորտները, ինչպես նաև տարաձայնությունները: