Ավարտվեց Պուտինի և Բայդենի ընդլայնված կազմով հանդիպումը

55

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի՝ Ժնևում ընդլայնված կազմով երկկողմ հանդիպումն ավարտվել է տեղական ժամանակով 17:05-ին։ Եղել է մեկ հանդիպում, այն չի բաժանվել երկու մասի: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Ընդլայնված կազմով հանդիպումը տեղի է ունեցել նեղ ձևաչափով հանդիպումից հետո։