NASA․ Բայդենը և Պուտինը կքննարկեն տիեզերքում համագործակցության հարցը

58

NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը GLEX-2021 տիեզերական հետազոտությունների միջազգային խորհրդաժողովում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ակնկալում է երկու երկրների միջև տիեզերքում համագործակցության թեման քննարկել Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ չորեքշաբթի Ժնևում կայանալիք հանդիպման ժամանակ:

«Մենք կարող ենք տիեզերքում համագործակցել նույնիսկ այն երկրների հետ, որոնց հետ տարաձայնություններ ունենք։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարները, ովքեր վաղը հանդիպելու են գագաթաժողովին, չեն անտեսի այդ փաստը: Մենք համագործակցել ենք տիեզերքումջ, ապրել և միասին աշխատել ենք տիեզերքում 1975 թվականից ի վեր <…>: Դա համագործակցության մի օրինակ է, և այն շարունակվում է մինչ օրս, հատկապես Միջազգային տիեզերակայանում», նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: