Քոչարյան. Փաշինյանն իր քաղաքական եւ լրագրողական կարիերան կառուցում էր հակառուսական կարգախոսների վրա. News.am

54

Կա այսպիսի լուրջ անվստահության մի տարր այն ամենի նկատմամբ, ինչ արվում է այս կառավարության կողմից այստեղ` Հայաստանում, բայց չեմ կարծում, որ այդ հարաբերություններն այնքան են խարխլվել, որ դրանք շատ արագ չեն կարող վերականգնվել: Այս մասին ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով ռուս-հայկական հարաբերությունների խնդիրների մասին հարցին:

«Չեմ կարծում, որ խոսքը վտանգավոր մակարդակի մասին է: Կա այնպիսի լուրջ անվստահության տարր այն ամենի նկատմամբ, ինչ անում է այս կառավարությունը այստեղ ՝ Հայաստանում, բայց չեմ կարծում, որ այդ հարաբերություններն այնքան են խարխլվել, որ դրանք շատ արագ չեն կարող վերականգնվել: Մեր շահերը շատ ոլորտներում համընկնում են: Այստեղ բավական է պարզապես վերադառնալ անկեղծ հարաբերությունների` առանց ինչ-որ տեսակի սիրախաղ անելու, առանց մթության մեջ խաղալու: Եվ այդ հարաբերությունները շատ արագ կվերականգնվեն», – ասաց երկրորդ նախագահը:

Նկատե՞լ եք, որ Փաշինյանը փորձում է շահել հակառուսական տրամադրությունների վրա: «Իր չափահաս կյանքի ընթացքում նա քաղաքական եւ լրագրողական կարիերա արեց հակառուսական կարգախոսների վրա: 2018-ի ապրիլյան դեպքերից հետո Ռուսաստանի հետ իրական հարաբերությունները որոշակիորեն գերակշռեցին, ստվերեցին եւ քողարկեցին նրա տրամադրությունների հակառուսական բաղադրիչը, բայց հիմա դա այս կամ այն ​​կերպ սկսում է արտահայտվել, գուցե` ոչ այնքան հստակ, սակայն լեյտմոտիվը միշտ կա»,- հավելեց Քոչարյանը: