«Ռոսպոտրեբնադզոր»-ը խորհուրդ չի տալիս ալերգիայի դեմ միջոցներ ընդունել կորոնավիրուսի դեմ պատվաստվումից առաջ

55

«Ռոսպոտրեբնադզոր»-ը խորհուրդ չի տալիս հակահիստամինային միջոցներ ընդունել մինչև կորոնավիրուսի դեմ պատվաստվելը, քանի որ դա կարող է նվազեցնել իմունային պատասխանը: Այս մասին երեքշաբթի հայտարարվել է գերատեսչության կայքում:

«Վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հակահիստամինային դեղամիջոցների ընդունումը կարող է բացասաբար ազդել պատվաստումից հետո իմունային արձագանքի վրա: Բայց եթե անձը կանոնավոր կերպով ընդունում է բժշկի նշանակած նման դեղեր, պատվաստումների պատճառով չարժե ընդհատել ընդունկումը», ասված է հաղորդագրության մեջ:

Բացի դրանից, պատվաստումից առաջ չանհանգստանալու համար «Ռոսպոտրեբնադզոր»-ը խորհուրդ է տվել անհրաժեշտության դեպքում բծշկի նշանակած հանգստացնող միջոց ընդունել, քանի որ անհանգստության, սթրեսի ֆոնին արյան ճնշումը կարող է բարձրանալ: