Ո՞վ է Սև լճի մոտ հիմա. Նաիրի Հոխիկյան (տեսանյութ)

69

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը գրել է.

2021-ի մայիսի կեսին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և նրան շրջապատող իշխանական պատգամավորները, այլ չինովնիկներ ոգևորված համոզում էին, թե Սյունիքի Սև լիճն ու հարակից տարածքը մերն է։

Նրանք քարոզչական հարձակում սկսեցին իմ դեմ, երբ կասկածի տակ դրեցի այդ հայտարարությունը։ Հիշո՞ւմ եք, թե ինչպիսի եռանդով էին և են իշխանության քարոզիչները ինձ ստախոս անվանում, իբր թե Սև լճի մասին կեղծ տեղեկություն հաղորդելու համար։ Պատգամավոր Արմեն Խաչատրյան ը ինձ հրապարակային հրավիրում էր Սյունիք’ տեղում ցույց տալու, որ Սև լիճը մերն է, որ ես հենց այնտեղ ներողություն խնդրեմ։

Երբ ես հրապարակային ընդառաջ քայլ արեցի ոչ միայն մեկնելու, այլև միասին եթերում խոսելու այդ մասին փաստերով, Արմեն Խաչատրյանը լռեց ու անհետացավ։

Օրերս ես Սյունիքում էի։

Թեպետ ինձ թույլ չտվեցին բարձրանալ Սև լճի տարածք, բայց կարողացա զրուցել այդ հատվածից եկած և տեղի դիրքապահների հետ կապ պահող սյունեցիների հետ։

Դիտեք տեսանյութը։