ՆԱՏՕ-ն Չինաստանի գործողություններն անվանել է «համակարգային մարտահրավեր»

75

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները Չինաստանի քաղաքականությունը համարում են «համակարգային մարտահրավեր», որը սպառնում է իրենց անվտանգությանը: Այս մասին ասվում է Ռազմավարական հայեցակարգում, որը հրապարակել են ՆԱՏՕ-ի 32-րդ գագաթաժողովի մասնակիցները:

Reuters-ը նաև հայտնում է, որ ՆԱՏՕ-ի երկրները գագաթաժողովում որոշել են իրենց արբանյակների վրա հարձակումները դիտարկել որպես հավաքական ռազմական արձագանքի հիմք:

Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ դաշինքը Չինաստանին դիտարկելու է որպես «համակարգային մրցակից, բայց ոչ հակառակորդ»: Նա ավելացրել է, որ դաշինքը «մտադիր չէ սառը պատերազմ սկսել ՉԺՀ-ի դեմ և պատրաստ է համագործակցել Չինաստանի հետ» փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող (այդ թվում՝ զենքի վերահսկման) հարցերում: