«Մենք ձեզ բերելու ենք ջուր»․ Վահե Հակոբյանը նշեց, որ Արմավիրում կկառուցվի 6 ջրամբար

61

«Պետք է ընդունել, որ Հայաստանի մարզերը համաչափ չեն զարգացել։ Երևանը և մի քանի մարզ մյուսներից մի փոքր առաջ են»,- Արմավիր քաղաքում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։ «Մենք ամբողջ ներուժով ուշադրություն ենք դարձնելու մարզերին։ Արմավիրն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մեր ծրագրում։ Մենք ձեզ բերելու ենք ջուր։ Սա ամենակարևոր խնդիրն է, որ կլուծվի այս մարզում։ Մասնավորապես, գործարկվելու է Շիրակ-Արմավիր ջրատարը։ Բացի դրանից կառուցվելու է հինգ ջրամբար, ինչը հնարավորություն կտա շուրջ 50 հազար հեկտար տարածք դարձնել կայուն ոռոգվող», – մանրամասնեց Վահե Հակոբյանը։