Կներկայացվի «Սիմֆոնիկ Հայֆիլմ» համերգային ծրագիրը

44

Մամուլի հաղորդագրություն

Հունիսի 26-ին՝ ժամը 19.00, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երաժշտասերները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) կատարմամբ հայկական ամենասիրված կինոերաժշտությունները վայելելու հնարավորություն ունեն։

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» համերգային ծրագրում կհնչեն «Գիքորը», «Նվագախմբի տղաները», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը», «Հարսնացուն հյուսիսից», «Խնձորի այգին», «Թթենի», «Կտոր մը երկինք», «Առաջին սիրո երգը», «Ինչու է աղմկում գետը», «Քաոս», «Հուսո աստղ», «Խոշոր շահում», «Մեր մանկության տանգոն», «Տղամարդիկ», «Մենավոր ընկուզենի» կինոֆիլմերի համար գրված մեղեդիները։

Համերգը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ