Ինչո՞ւ է ոստիկանության վարչական ռեսուրսը նման կերպ չարաշահվում. Past.am

64

Past.amտեղեկություններ է ստացել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը 1400 ոստիկանի ուղեկցությամբ է որոշել վաղն այցելել Սյունիքի մարզ՝ նախընտրական քարոզարշավ անելու։  Համանման իրավիճակ է եղել նաեւ նախկինում կատարված մարզային այցելություններին, մասնավորապես՝ Լոռու եւ Արարատի մարզերում։

Ինքնին ոստիկանների կողմից անվտանգությունը, հասարակական կարգը պահպանելը նորմալ երեւույթ է։ Հարցն այլ հարթության մեջ է՝ ինչո՞ւ է ոստիկանության վարչական ռեսուրսը նման կերպ չարաշահվում եւ ինչո՞ւ են ոստիկանական ծառայողներին նման պայմանների մեջ դնում։ Ինչո՞վ է պայմանավորված այս ամենը, ինչո՞ւ են առանց այդ էլ նման գերծանրաբեռնված վարչական ռեսուրսներն օգտագործում մեկ անձի համար։ Հանրության շրջանում բնական հարց է առաջանում՝ ո՞րն է դրա նպատակահարմարությունը, եւ ինչո՞ւ է ոստիկանությունը նշյալը կատարում առհասարակ: