Էրդողանը և Ալիևը ժամանել են Շուշի

34

tert.am

Լեռնային Ղարաբաղի`  ներկայում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաքում տեղի է ունեցել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, հայտնում է  minval.az-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Էրդողանի` հունիսի 15-ին Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի կատարելիք այցի ծրագիրը:

Ադրբեջանի նախագահի հետ դեմառդեմ հանդիպումից հետո տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողություն, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը:

«Պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շուշիում հանդիպելու է նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ադրբեջանի նախագահի հետ դեմառդեմ հանդիպումից հետո տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողություն»,-«ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է Բաքվում դիվանագիտական աղբյուրը: 

Դրանից հետո Թուրքիայի նախագահը զբոսնելու է Շուշիում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:

Այցի շրջանակում այսօր Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում տեղի կունենան երկկողմ հանդիպումներ, որտեղ կքննարկվեն թուրք-ադրբեջանական հարաբերությունների բոլոր ասպեկտները և դրանց հետագա խորացումը: