Էրդողանը ժամանել է Բաքու

56

Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք: Բաքվի միջազգային օդանավակայանում երկու երկրների պետական ​​դրոշներ են ծածանվել, գրում է ՌԻԱ գործակալությունը:

Էրդողանը ժամանել է Ադրբեջան կնոջ՝ Էմինեի հետ: Նրանց ընդունել են Ադրբեջանի նախագահն ու երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան։ Էրդողանն ու նրա կինն այժմ Բաքվի կենտրոնում գտնվող հյուրանոցում են: Շենքի շրջակայքում հերթապահում է անվտանգության ծառայություն: Առավոտյան այնտեղ թուրքական դրոշներ են փակցվել

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն ու Թուրքիան Ղարաբաղի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրելու, ինչը տեղի կունենա Էրդողանի՝ Շուշի այցի ընթացքում: