Էրդողանը Բայդենի հետ խոսել է Ս-400-ի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման մասին

83

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ասել է, որ պաշտոնական Անկարայի դիրքորոշումը Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հարցում մնում է անփոփոխ: Այս մասին բանակցություններից հետո խոսել է Էրդողանը, որի խոսքերը մեջբերել է Anadolu գործակալությունը:

«Թուրքիայի դիրքորոշումը Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հարցում մնում է անփոփոխ: Ես այդ մասին հայտարարեցի նախագահ Ջո Բայդենին: Նույնը վերաբերում է F-35 ծրագրին», ասել է Էրդողանը:

Նա Բայդենի հետ բանակցություններն անվանել է կառուցողական: Թուրքիայի նախագահը նշել է, որ իր ամերիկացի գործընկերոջը հրավիրել է այցելել երկիր: