Զելենսկի․ Ուկրաինան ՆԱՏՕ-ին չի խնդրելու իրեն դաշինք ընդունել

65

Ուկրաինան կարծում է, որ արժանի է ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ լինելուն և չպետք է խնդրի իրեն դաշինք ընդունել: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՝ մեկնաբանելով երկուշաբթի օրը կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքները:

«Ես կարծում եմ, որ Ուկրաինան ավելիին է արժանի: Մենք արժանի ենք դաշինքում լինել հզոր երկրների շարքում: Մեզ հրավիրել է պատք, կարծում եմ՝ դա արդար է: Մենք չպետք է խնդրենք», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Երկրի ղեկավարը շեշտել է, որ Ուկրաինան մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի ՆԱՏՕ-ի ղեկավարները հաստատեն երկրի` դաշինք ընդունվելու հեռանկարները: