ԵՄ-ն և ԱՄՆ-ն համաձայնել են դադարեցնել Boeing-ի և Airbus-ի առևտրային վեճերը․ Bloomberg

66

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել վերջ դնել Boeing-ի և Airbus-ի երկարատև առևտրային վեճին, որի արդյունքում ավելի քան 10 միլիարդ փոխադարձ մաքսատուրք է առաջացել, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԵՄ պաշտոնյաներին:

Եվրահանձնաժողովը գիշերը ԵՄ անդամ երկրների հետ քննարկել է պայմանագրի նախագիծը՝ Վաշինգտոնի հետ համաձայնության գալու մինչև ԵՄ-ԱՄՆ գագաթաժողովի մեկնարկը:

Գործակալության համաձայն, համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, Բրյուսելի և Վաշինգտոնի քաղաքական գործիչներն ավելի ու ավելի շատ գիտակցեցին, որ պետության կողմից ֆինանսավորվող Չինական առևտրային ավիացիոն կորպորացիան տասնամյակի վերջերին կարող է դառնալ Boeing-ի և Airbus-ի լիարժեք մրցակից և թուլացնել դրանց դիրքերը ավիացիայի արդյունաբերությունում: