Բայդենը վստահություն է հայտնել Թուրքիայի հետ հարաբերություններում առաջընթացի հասնելու հարցում

57

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրական և արդյունավետ է համարել իր հանդիպումը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և վստահություն է հայտնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առաջընթացի հասնելու հարցում:

«Ես հենց նոր ավարտեցի իմ հանդիպումը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Մենք ունեցանք դրական և արդյունավետ հանդիպում: Հիմնականում մեկ առ մեկ», ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո Բրյուսելում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ամերիկացի առաջնորդը:

«Մեր թիմերը կշարունակեն մեր քննարկումները, և ես համոզված եմ, որ մենք իրական առաջընթաց կունենանք Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև»հարաբերություններում, ավելացրել է Բայդենը: