Բայդենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր է շարունակել աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը

76

ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են հետագա աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Այս մասին երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած մամլո ասուլիսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ավարտին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Որպես դաշնակիցներ, մենք նաև վերահաստատում ենք շարունակական աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», ասել է նա:

Բայդենը հավելել է, որ Ուկրաինան պետք է համոզի Հյուսիսատլանտյան դաշինքին, որ արժանի է անդամակցել դրան, և ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ներառյալ կոռուպցիայի վերացումը:

Միևնույն ժամանակ, Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը խոստացել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, որպեսզի վերջինս կարողանա «ապահովել իր ֆիզիկական անվտանգությունը»: