Superbet Chess Classic․ Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Թեյմուր Ռաջաբովի հետ

56

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող Grand Chess Tour-ի Superbet Chess Classic դասական շախմատի մրցաշարի վերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ։ 14–րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։

Արոնյանը 9 հնարավորից վաստակեց 5 միավոր եւ ընթացիկ երկրորդ տեղում է։ Հաղթողի կոչումը նվաճեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը, որը վաստակեց 6 միավոր։

Հիշեցնենք, որ Արոնյանը այս մրցաշարում հաղթանակ է տարել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի եւ ռումինացի Բոգդան–Դանիել Դյակի նկատմամբ, ոչ ոքի է խաղացել ռումինացի Կոնստանտին Լուպուլեսկուի, ամերիկացիներ Ուեսլի Սոյի եւ Ֆաբիանո Կարուանայի, հոլանդացի Անիշ Գիրիի եւ ֆրանսացի Մաքսիմ Վաշիե–Լագրավի հետ, պարտվել Մամեդյարովին:

News.am