Քոչարյան. Աշխատանքից ազատման մասին բոլոր անօրինական որոշումները կվերանայվեն

55

Աշխատանքից ազատման բոլոր ապօրինի որոշումները կվերանայվեն: Այս մասին Մեծամորի բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

«Քաղաքական դրդապատճառներով բոլոր հեռացումները կչեղարկվեն: Նրանք, ովքեր հեռացրել են, կպատժվեն»,- ասաց Քոչարյանը:

Պատասխանելով սերունդների հաջորդականության մասին հարցին` նախկին նախագահը հիշեցրեց, որ ինքը կուսակցական չէ եւ իրեն չի տեսնում կուսակցական գործունեության մեջ: «Իմ նախագահության ընթացքում դա ինձ օգնեց լինել օբյեկտիվ, ուժային կառույցները, հարկային եւ մաքսային մարմինները հեռու պահել քաղաքական ազդեցությունից: Հետո միջավայրն այդ տեսանկյունից, իմ տպավորությամբ, ավելի քիչ կուսակցական էր»,- ասաց նախկին նախագահը:

Խոսելով հավանական իրավահաջորդի մասին ՝ Քոչարյանը նշեց, որ, անկեղծ ասած, ինքը չի մտածել այդ մասին: «Բայց ես ձեր հարցը ընդունում եմ որպես հրահանգ: Ես անպայման կմտածեմ այդ մասին»,- հավելեց նախկին նախագահը` նշելով, որ մտքում ունի հնարավոր իրավահաջորդ: «Ես չեմ ուզում անուններ տալ: Պետք է ժամանակը գա, որպեսզի հասունանա»,- շարունակեց նա: «Բայց սա ի՞ նչ է, ես դեռ չեմ սկսել, իսկ դուք ինձ փոխարինող եք փնտրում»,- կատակեց Քոչարյանը:

News.am