ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գալիս ենք անվտանգությունը ապահովելու համար, սա այն գործն է, որը հաստատ լավ ենք անում․ Քոչարյան

75

Այստեղից սկսվեց ժամանակակից գյուղատնտեսության քայլը Հայաստանում՝ ԷԱրգենտինայից մասնագետներ, շփումներ և այլն՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Քարակերտում՝ ընտրողների հետ հանդիպմանը։   

Նա նշեց, որ հիմա պետք է մտածենք՝ ինչ կարելի է անել ավելին, քանի որ ամենից վատ բանն այն է, որ մի ղեկավար բավարարվում է եղածով․ դա զարգանալու ճանապարհ չէ։

«Բաղրամյանի շրջանի եղածի վրա մի քանի բան էլ պետք է ավելացնենք, որ յուրաքանչյուր քաղքացու կյանքի որակը բավարարվի․ գիտեմ, որ ճանապարհների, խմելու ջրի խնդիր կա։ Այս հանդիպումներին նայեք որպես հնարավորություն՝ մեր ծրագիրը համալրելու շատ կոնկրետ հարցերով, որովհետև պատրաստվում ենք իշխանությունը ստանձնելուց հետո անմիջապես անցնել գործի»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա վստահեցրեց, որ իրենք գալիս են անվտագությունը ապահովելու համար, սահմանները պահելու համար․ «Սա այն գործն է, որը հաստատ լավ ենք անում»։

Ասաց, որ գալիս են տնտեսության բնագավառում թռիչքաձև աճ ապահովելու համար, գործազրկությունը կրճատելու և արտագաղթը կանխելու համար․ «Սա էլ է այն գործը, ինչը լավ ենք անում, որովհետև 10 տարի ամեն օր ստեղծում էինք տասնյակ հազարավոր աշխատատեղեր, ունեինք ներգաղթ»։

Մանարամասն՝ տեսանյութում․