Ստոլտենբերգ. Տիեզերքից հարձակումները կհանգեցնեն դաշինքի արձագանքին

59

ՆԱՏՕ-ի գագաթաժողովը նախատեսում է վերահաստատել այն, որ դաշինքի տիեզերական օբյեկտների վրա ցանկացած հարձակում կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի հավաքական ռազմական պատասխանի: Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա շեշտել է, որ ՆԱՏՕ-ն հավատարիմ է «հետևողական մոտեցմանը, համաձայն որի ցանկացած ագրեսիա դաշինքի երկրների դեմ ծովում, գետնին, օդում, տիեզերքում և կիբեռտարածքում կարող է հանգեցնել հավաքական արձագանքի»:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հրապարակավ մտահոգություն էին հայտնել, որ Ռուսաստանն ու Չինաստանը արդեն ուղեծրում արբանյակներ ոչնչացնելու միջոցներ ունեն: