Սպուտնիկ V-ի առաջին խմբաքանակը ժամանել է Թուրքիա․ Լրատվամիջոցներ

63

Ռուսական Սպուտնիկ V կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին խմբաքանակն այսօր ժամանել է Թուրքիա, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Gunboyu թերթը: Պարբերականի տվյալներով՝ պատվաստանյութով ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրաքաղաքի Էսենբոգա օդանավակայանում:

Ապրիլի 28-ին Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել էր, որ հանրապետությունը պայմանագիր է ստորագրել Սպուտնիկ V պատվաստանյութի մատակարարման մասին: Մայիսի 12-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաստատել էր Թուրքիային Սպուտնիկ V պատվաստանյութի մատակարարումն ապահովելու ռուսական կողմի պատրաստակամությունը: