Պուտինը շնորհավորել է Նաֆթալի Բենեթին Իսրայելի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

66

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նաֆթալի Բենեթին Իսրայելի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Հեռագիրը հրապարակվել է երկուշաբթի օրը Կրեմլի կայքում:

«Ռուս-իսրայելական հարաբերություններն ավանդաբար բարեկամական բնույթ են կրում: Հուսով եմ, որ որպես կառավարության ղեկավար՝ ձեր գործունեությունը կնպաստի բոլոր ոլորտներում կառուցողական երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը: Դա, անկասկած, համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին, համահունչ է Մերձավոր Արևելքում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը», ընդգծել է ՌԴ նախագահը: Պուտինը նաև հաջողություններ է մաղթել Բենեթին իր գործունեության մեջ:

Յամինա կուսակցության առաջնորդ Բենեթը հունիսի 13-ին պաշտոնավարման երդում տվեց որպես Իսրայելի 13-րդ վարչապետ: Նա փոխարինեց Բենիամին Նեթանյահուին, որը 12 տարի զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը և այժմ միացել է ընդդիմությանը: