Շիկի բենեֆիսը! Չեխերը շատ կարևոր հաղթանակ տոնեցին

53

interfootball.am

Եվրո-2020-ի D խմբի շրջանակում Շոտլանդիայի հավաքականը Գլազգոյի «Հեմպդեն Պարկ» մարզադաշտում մրցեց Չեխիայի դեմ։

Առաջին խաղակեսի ընթացքում երկու հավաքականներն էլ ունեցան վտանգավոր պահեր, սակայն կարելի է ասել, որ շոտլանդացիներ գրոհներն ավելի սուր էին։

32-րդ րոպեին աչքի ընկնելու լավ հնարավորություն ուներ Էնդրյու Ռոբերտսոնը, սակայն վերջինիս հարվածից հետո Չեխիային փրկեց դարպասապահ Տոմաշ Վացլիկը։

Չեխերի գոլային պահերից էլ կառելի է անձնանցնել Պատրիկ Շիկի դրվագը, սակայն այդ անգամ էլ փայլեց Շոտլանդիայի դարպասապահ Դևիդ Մարշալը։

Ամեն դեպքում, հենց Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստներն ընմիջման գնացին հաղթողի կարգավիճակով. 42-րդ րոպեին Վլադիմիր Ցոուֆալի` աջ եզրից կատարած բարձր փոխանցումից հետո Շիկը գլխի դիպուկ հարվածով բացեց հաշիվը։

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց տանտերերի մեծ առավելությամբ։ 49-րդ րոպեին մոտ էր հաջողությանը Ջեք Հենդրին, սակայն նրա հարվածից հոտո գնդակը դիպավ դարպասաձողին։

Գրոհեցին Սթիվ Կլարկի սաները, սակայն աչքի ընկան չեխերը։ 52-րդ րոպեին չեխերը նետվեցին հակագրոհի, ինչի արդյունքում Պատրիկ Շիկը, նկատելով, որ Շոտլանդիայի հավաքականի դարպասապահ Դևիդ Մարշալն առաջ է եկել իր տեղից և դաշտի կենտրոնից ուղիղ հարվածով գրավեց մրցակցի դարպասը` կրկնապատկելով հաշիվը, իսկ ինքն այս խաղում դարձավ դուբլի հեղինակ։

Բաց թողած երկրորդ գոլը կարծես սառը ցնցուղ լիներ շոտլանդացիների համար, որոնք, ճիշտ է, շարունակում էին տիրել նախաձեռնությանը և գրոհել ավելի վտանգավոր, սակայն տևական ժամանակ նրանց չէր ստացվում ստեղծել գոլային պահեր։

Խաղավարտին մոտ տանտերերը կրկին ակտիվացան, սակայն ապարդյուն. Չեխիան պահպանեց երկու գնդակի առավելությունը։

Այսպիսով, Չեխիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց և գլխավորեց D խմբի մրցաշարային աղյուսակը։

Այս խմբում 3 միավոր ունի նաև Անգլիայի հավաքականը, իսկ Խորվաթիան ու Շոտլանդիան դեռևս միավոր չեն վաստակել։