Նիդերլանդների հավաքականը լարված պայքարում հաղթեց Ուկրաինայի ընտրանուն

69

Աղբյուր՝ sportx.am

ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլի C խմբի 2-րդ խաղում Նիդերլանդների ընտրանին մրցում էր Ուկրաինայի հավաքականի հետ։

Հանդիպման հաշիվը բացեց Ջորջինյո Վեյնալդումը` 52-րդ րոպեին։

7 րոպե անց Ուոթ Ուեգհորստը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

Խաղավարտից 15 րոպե առաջ Անդրեյ Յարմոլենկոն կրճատեց հաշվի տարբերությունը։

«Վեստ Հեմի» հարձակվողի գոլից 4 րոպե անց Ռոման Յերեմչուկը հավասարեցնում էհաշիվը։

85-րդ րոպեին Դենզել Դումֆրին կրկին առաջ մղեց Նիդերլանդներին։

Այսպիսով, Ֆրանկ դե Բուրի սաները վաստակում են իրենց առաջին 3 միավորը։

Հաջորդ հանդիպումը Նիդերլանդների կանցկացնեն Ավստրիայի դեմ` հունիսի 8-ին։ Նույն օրը Ուկրաինան կմրցի Հյս. Մակեդոնիայի ընտրանու դեմ։