“Յալթայում հայկական գինին է ապահովել է Չերչիլի, Ռուզվելտի և Ստալինի բանակցությունների հաջողությունը

87

Յալթայի կոնֆերանսը, որ կոչվում է նաև Ղրիմի կոնֆերանս, ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահ Ի. Ստալինի, ԱՄՆ նախագահ Ֆ. Ռուզվելտի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ու. Չերչիլի մասնակցությամբ գումարվել է 1945 թ. փետրվարի 4-11-ը, երբ ռազմական գործողությունները տեղափոխվել էին Գերմանիայի տարածք: Կոնֆերանսում ղաշնակիցները Ֆաշիստական Գերմանիայի վերջնական ջախջախման որոշում կայացրին, ընդունելով “Ազատագրված Եվրոպայի մասին հռչակագիրը”: Հունիսի 9-ին Յալթայի կոնֆերանսին անդրադարձել է էլեկտրոնային “timeturk,com” կալքէջը, որի խմբագիրները, այդ թվում գլխավոր՝ թուրք են:

Հրապարակված նյութը չափազանց ուշագրավ է, այդ մասին է խոսում դրա “Հաշտության համաձայնություն շնորհիվ հայկական գինու” վերնագիրը: Ահա, թե ինչ է գրել “timeturk”-ը  Կ. Պոլսո “Հայ Թերթի” արտատպած անստորագիր հրապարակման մեջ. “Հայերն աշխարհի գինեգործությամբ զբաղվող հնագույն ժողովուրդն են: Կան կարծիքներ, ըստ որոնց Ղրիմում հրավիրված Յալթայի կոնֆերանսում Չերչիլի, Ստալինի և Ռուզվելտի բանակցությունների դրական արդունքները Եվրոպայի քաղաքական ճակատագրի հարցում, ձեռք են բերվել շնորհիվ հայկական կոնյակի և գինու:

 Հայ ժողովուրդի կազմավորումը սկսել է  մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակներում և հայկական համատեղ պետության հիմնավորմամբ ավարտվել է մ. թ.ա. 1-ին հազարամյակի կեսերին Հայերի և Հայկական լեռնաշխարհի մասին առաջին տեղեկությունները հայտնում են մ.թ.ա 18-րդ դարի շումերական արձանագրությունները և Աստվածաշունչը, հիշատակելով    Արարատ-Հայաստանի հետ նույնացվող հայկական Արատտա վաղ պետական կազմավորման մասին: Անգլիական թերթը հայկական մշակույթ ու սոցիալական կյանքը լուսաբանելիս, այդ երկրին առնչվող տարատեսակ հետաքրքրական տվյալներ է հաղորդել:

Գինեգործ և քրիստոնյա ժողովուրդ 

 Դրանցից ուշագրավը “The Telegraph”-ի այս ենթավերագրով հոդվածն է, որտեղ հայերը ներկայացվում են որպես աշխարհի գինեգործությամբ զբաղվող հնագույն ժողովուրդը: Իբրև ապացույց, այդ թերթը բերում է 2011 թ. քարանձավային “Արենի 1” համալիրում հայտնաբերված գինեգործության հետքերը, նշում, որ դրանք ունեն ավելի քան 6 հազար տարվա վաղեմություն: Հայերն աշխարհում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունող առաջին ժողովուրդն են: “The Telegraph”-ը նշելով հանդերձ Հայաստանում գոյություն ունեցող հրաշակերտ եկեղեցիների մեջ ամենակատարյալին ընտրելու անհնարինության մասին, այնուամենայնիվ առանձնացնում է Տաթևի վանքը, ընդգծելով նրա զարմանահրաշ շքեղությունը:

Երկրի բնակչության ավելի քան կեսը դրսում է

Շախմատը Հայաստանում ընդգրկված է միջնակարգ դպրոցների ծրագրերում: Անգլիական թերթը վկայում է, որ հայերը շախմատում շատ ուժեղ են, հիշեցնում հայ շախմատիստների մրցումներում ձեռք բերած խոշոր հաղթանակները: “The Telegraph”-ը գրում է, որ արտերկրում ավելի շատ հայ է բնակվում, քան Հայաստանում, իսկ դա պայմանավորում է “1915-ի իրադարձություններով, որոնք ստիպել են միլիոնավոր հայերի արտագաղթել այլ երկրներ, որտեղ նրանք ստիպված համայնքներ են կազմավորել”: Թերթի տվյալներով արտասահմանում 5.6 մլն. հայ է բնակվում:

Արարատն ու “Նոյան տապանի” առասպելը

Հայաստանը Շերի, Անդրե Աղասիի, Սերժ Թանգյանի և Քարդաշյանի նման բազմաթիվ աշխարհահռչակ հայերի հայրենիքն է: Հայերը հավատում են, որ Նոյան տապանը կանգ է առել Արարատ լեռան ստորոտում, սակայն մինչև օրս ապարդյուն են անցել տապանի որոնման համար կազմակերպված բազմաթիվ արշավները: Արարատ լեռը, որ գտվում է Թուրքիայի տարածքում, Հայաստանի ազգային խորհրդանիշն է և հայերի կողմից սուրբ է համարվում:

 Հայաստանի մայրաքաղաքն աշխարհի հնագույն մայրաքաղաքներից է: Անգլիական թերթը Երեվանը աշխարհի հնագույն քաղաքների շարքում դասելիս, ընդգծում է, որ նա  Հռոմից  հին է 29 տարով : Ի դեպ, հայկական “լավաշ” հացն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի մշակութային ժառանգության ցանկում:

Յալթայի կոնֆերանսում օրորվել են

Հայկական կոնյակը համտես անողների մեջ էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը: ԽՍՀՄ-ի առաջնորդ Իոսիֆ Ստալինը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տասնյակ տուփ կոնյակ էր ուղարկում Չերչիլին: Յալթայի կոնֆերանսի արդյունքները ձեռք են բերվել շնորհիվ հայկական կոնյակի և գինու: “The Telegraph”-ը, հատատելով այդ կարծիքը, գրում է. “Չերչիլի օգնականներից մեկը պտմել էր, որ կոնֆերանսի ժամանակ վարչապետը չափից դուրս կովկասյան ոգելից խմիչքներ էր օգտագործում”: Նա այդ մասին,իհարկե, պատմել է հետագայում ”:

Հակոբ Չաքրյան