Միջուկային գործարքի շուրջ բանակցությունները շարունակվում են․ Իրանի ԱԳՆ

61

Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցությունները շարունակվում են, երկուշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

«Վիեննայի բանակցությունները փակուղի չեն մտել, և անհնարին ոչինչ չկա: Տեխնիկական և իրավական հարցերի շուրջ երկխոսությունը շարունակվում է», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դիվանագետը հավելել է, որ «բանակցությունների ավարտի մասին դատելը դեռ վաղ է, բայց դրանք դժվար թե ավարտվեն այս շաբաթ»: Ըստ նրա ՝ «ԱՄՆ-ն պետք է տրամադրի անհրաժեշտ երաշխիքները, որպեսզի այն, ինչ տեղի ունեցավ [ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ] Թրամփի օրոք, չկրկնվի»: