«Մենք անպայման կպատասխանենք ռուսական ռազմական հզորության նոր ավելացմանը»․ Ստոլտենբերգ

71

Հյուսիսատլանտյան դաշինքը կարծում է, որ Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական հզորությունը, այդ թվում՝ միջուկային զենքի ոլորտում, և նախատեսում է գործողություններ ձեռնարկել: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ամերիկյան CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ինչպես նշել է Ստոլտենբերգը, դաշինքն իրականացնում է «սառը պատերազմի ավարտից ի վեր հավաքական պաշտպանության ամենամեծ ուժեղացումը»:

«Ինչ վերաբերում է ցամաքային բազավորման միջուկային հրթիռներին, Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի գործողության դադարեցումից մի քանի տարի անց, ՆԱՏՕ-ի հետևողական դիրքորոշումն այն է եղել, որ մենք չենք ծրագրում տեղակայել նոր հրթիռներ, որոնք ունակ կլինեն միջուկային մարտագլխիկներ կրել», ասել է Դաշինքի գլխավոր քարտուղարը:

«Բայց մենք անպայման կպատասխանենք ռուսական ռազմական հզորության նոր ավելացմանը, այդ թվում՝ միջուկային զենքի ոլորտում։ Մենք դա կանենք տարբեր ձևերով, այդ թվում` ամրապնդելով մեր ցամաքային և հակաօդային պաշտպանության համակարգերը: Եվ, իհարկե, կձգտնենք զենքի վերահսկման միջոցներին, դա Ռուսաստանի հետ երկխոսության բաղադրիչներից մեկն է», հայտարարել է Ստոլտենբերգը: