Թուրքիան, ըստ եվրոպացիների, ԵՄ-ի միակ թշնամին է և որպես սպառնալիք ավելի վտանգավոր, քան Ռուսաստանն ու Չինաստանը

67

Եվրոպայում անցկացված ծավալուն հարցախույզի արդյունքները ցույց են տվել, որ եվրոպացիների կարծիքով Թուրքիան որպես սպառնալիք ավելի մեծ վտանգ է ներկայացնում ԵՄ-ին, քան Ռուսաստանն ու Չինաստանը: Այդ մասին հունիսի 9-ի համարում գրել էր “Euronews”-ը, որից էլ արտատպել է “timeturk” կայքը: Հարցախույզը Արտաքին հարաբերությունների եվրոպան խորհուրդի պատվերով անկացրել են հետազոտական “Alpha”, “Analitiqs”, “Dynata”, “YouGov” և “Datapraxis” ընկերությունները Եվրոպական միության 12 երկրներում: Պարզվել է, որ չնայած նախագահ Ջոզեֆ Բայդենի “Եվրոպայի հետ դեռևս Թրամփի օրոք տակնուվրա եղած հարաբերությունները կարգավորելու” ջանքերին, ԱՄՆ-ի նկատմամբ եվրոպացիների վստահությունը դեռևս ցածր մակարդակի վրա, որոնք վերջինին, ինչպես “Euronews”-ն է վկայում, համարում են ոչ այնքան “բնական դաշնակից”, որքան  “ռազմավարական գործընկեր”:

Եվրոպայում ԱՄՆ-ին որպես “բնական դաշնակից” դիտարկում են Լեհաստանում և Դանիայում, մասամբ նաև Հունգարիայում ու Իտալիայում: Ըստ “Euronews”-ի, հարցախույզի, թերևս,  ամենացնցող արդյունքն այն է, որ եվրոպացիները  Թուրքիային դիտում են ԵՄ-ի “թշնամին” , ավելին, համարելում նրան Ռուսաստանից և Չինաստանից ավելի վտանգավոր սպառնալիք: Հարցման արդյունքներով Ռուսաստանն ու Չինաստանը դիտարկվում են ոչ թե որպես թշնամի, այլ ռազմավարական դործընկեր, ուստի Թուրքիան եվրոպացիների դառնում է իբրև “թշնամի”  դիտարկվող միակ երկիրը ամբողջ Եվրոպայում: Այդ մոտեցումը հատկապես ակնառու է Ֆրանսիայում և Գերմանիայում, որոնց բնակչության համապատասխանաբար 53 և 52 %-ը Թուրքիային համարում է “գլխավոր թշնամի”: Այդ ցուցանիշը Հոլանդիայում կազմում է 45 %, Դանիայում՝ 42, իսկ Շվեդիայում՝ 40 %:

Հակոբ Չաքրյան