Էրդողան․ Անհրաժեշտ է մի կողմ դնել երկկողմ հարաբերությունները թունավորող թեմաները և մտածել առաջ շարժվելու քայլերի մասին

85

Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի երկար սպասված բանակցությունները Բրյուսելում կարող են տևել մինչև մեկուկես ժամ, երկուշաբթի հաղորդել է NTV հեռուստաալիքը:

Դա կլինի ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումը: Ակնկալվում է, որ այն կմեկնարկի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ծրագրի ավարտից հետո՝ մոտավորապես ժամը 18:00-ին: Էրդողանը ժամանել է գագաթաժողով ևայժմ բանակցություններ է վարում եվրոպական այլ պետությունների ղեկավարների հետ:

Բայդենի հետ բանակցությունները, որոնց Անկարան սպասել է ձմեռվանից, նպատակ ունեն նոր էջ բացել երկու երկրների միջև նկատելիորեն սառած հարաբերությունների մեջ: Հանրապետությունում դրանք բնութագրվում են որպես չափազանց կարևոր: Ինչպես հայտարարել է Էրդողանը, անհրաժեշտ է մի կողմ դնել երկկողմ հարաբերությունները թունավորող թեմաները և մտածել առաջ շարժվելու քայլերի մասին: