Եվ որեւէ մեկը չփորձի թպրտալ, պատերով կտանք, ասֆալտներին են պառկելու. Փաշինյան

57

Մենք Հայաստանի Հանրապետությունում պողպատե մանդատով հաստատելու ենք օրենքի եւ իրավունքի դիկտատուրա: Հունիսի 14-ին Արարատի մարզի Ավշար համայնքում քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար, ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Բոլոր ընտրակաշառատուները, բոլոր ընտրակեղծարարները, որոնք կփորձեն ժողովրդի կամքի վրա բռնանալ, նրանց հերթով մտցնելու ենք ծակերը ընտրություններից առաջ եւ ընտրություններից հետո:

Եվ որեւէ մեկը չփորձի թպրտալ, պատերով կտանք, ասֆալտներին են պառկելու, այդ թվում  Ավշարի ասֆալտներին անձամբ պառկեցնելու եմ բոլոր նրանց, որոնք փորձում են ժողովրդի կամքի վրա բռնանալ»,-ասել է նա: