«Եթե նկատի ունեք «շինելու եմ» արտահայտությունը, ապա, ենթադրաբար, նկատի ունի, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու»․ Լենա Նազարյանը՝ Փաշինյանի արտահայտության մասին

105

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը parliamentmonitoring.am–ին տված հարցազրույցում մեկնաբանել է հունիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի արած արտահայտությունը, երբ վերջինս, քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ հանդիպմանն անդրադառնալով նախկին իշխանություններին, ասել էր «դրանց սաղին բռնելու ենք շինենք»։

Դիտարկմանը, որ քարոզարշավի ժամանակ ատելության խոսք է հնչեցնում նաև Նիկոլ Փաշինյանը, նաև հայհոյանք է հնչեցրել, Լենա Նազարյանն արձագանքել է․ «Եթե նկատի ունեք «շինելու եմ» արտահայտությունը, ապա, ենթադրաբար, նկատի ունի, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու»: