Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Էրդողանի հետ քննարկելու է Ս-400 համակարգերը

83

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել Թուրքիայում տեղակայված ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի թեման: Այս մասին կիրակի օրը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Բայդենի ազգային անվտանգության օգնական Ջեյք Սալիվանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Միևնույն ժամանակ, Սալիվանը չի խոսել այն մասին, թե կոնկրետ ինչ կարող է ասել Բայդենը Էրդողանին այս թեմայի շուրջ: Նախագահի օգնականը հավելել է, որ Բայդենը, Թուրքիայի առաջնորդի հետ զրույցի ժամանակ, մտադիր է բարձրաձայնել Մոսկվայի ու Պեկինի հետ Անկարայի հարաբերությունների հարցերը: