Բայդենը Էրդողանի հետ քննարկելու է Աֆղանստանում անվտանգության ապահովման հարցը

69

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է Աֆղանստանում անվտանգության ապահովման հարցը քննարկել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո, ինչպես նաև Ռուսաստանին, Չինաստանին, Սիրիային և Լիբիային վերաբերող հարցեր:

Այդ մասին կիրակի լրագրողներին հայտնել է Ազգային անվտանգության հարցերով Սպիտակ տան ղեկավարի օգնական Ջեյք Սալիվանը: «Նրանք կխոսեն Աֆղանստանի մասին, հատկապես այն մասին, թե ինչպես ենք մենք շարունակելու ապահովել մեր դեսպանատների անվտանգությունը», Սալիվանի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նրանք, ի թիվս այլ հարցերի, կխոսեն Սիրիայի և մարդասիրական օգնության հասանելիության մասին։ Նրանք կխոսեն Արևելյան Միջերկրածովքի, Լիբիայի, քաղաքական ու տնտեսական խնդիրների մասին, որոնք դժվարություններ են ստեղծել մեր հարաբերություններում: Դրանց թվում կան նաև մարդու իրավունքների հետ կապված հարցեր», բացատրել է Բայդենի օգնականը: