Եվրո-2020. Ֆինլանդիան ուժեղ էր Դանիայից, իսկ Էրիկսենը հաղթեց մահվան հետ պայքարում

64

Աղբյուր՝ footballam.com

Եվրո-2020-ի առաջին տուրում, Ֆինլանդիայի հավաքականը նվազագույն՝ 1։0 հաշվով առավելության հասավ Դանիայի ընտրանու նկատմամբ (B խումբ)։

Կոպենհագենում կայացած հանդիպման առաջին խաղակեսում կանգ առավ ամբողջ ֆուտբոլային աշխարհը. Կրիստիան Էրիկսենը կորցրեց գիտակցությունը և հայտնվեց խոտածածկին։ Բարեբախտաբար, հիվանդանոց տեղափոխվելուց հետո 29-ամյա ֆուտբոլիստը գիտակցության եկավ, իսկ այժմ նրա վիճակը կայուն է։ (Մանրամասն՝ այստեղ):

Հանդիպումը վերսկսվեց Երևանի ժամանակով 22։30-ին և շարունակվեց 42-րդ րոպեից, իսկ արդեն 60-րդ րոպեին Յոել Պոյանպալոն խփեց հանդիպման միակ գոլը՝ հաղթանակ պարգևելով Ֆինլանդիայի հավաքականին։