Եթե քարտեզները պիտի տրվեին, ապա բոլոր մեր ռազմագերիների դիմաց եւ շատ ավելի վաղ, այլ ոչ թե նախընտրական պիկին

76

Նաիրա Զոհրաբյանի ՖԲ էջից, –

Բաքվին է հանձնվել Ակնայի (Աղդամ)  ականապատման քարտեզները, որտեղ նշված են Աղդամի շրջանում տեղադրված 97 հազար  ականներ։

Ադրբեջանը քարտեզների ձեռք բերումը արդեն համարել է լուրջ հաղթանակ։

Ըստ ռազմական փորձագետների՝ մեկ ականի հայտնաբերման և վնասազերծման համար ծախսվում է  մոտ 1000 եվրո, իսկ հայկական կողմը Ադրբեջանին է  հանձնել  քարտեզ, որտեղ 97 հազար ականի տեղորոշում կա։

Ի դեպ, առանց Հայաստանի իշխանության փոխանցած քարտեզների, Ադրբեջանը դեռ երկար տարիներ չէր կարողանալու Աղդամում մարդ բնակեցնել:

Իսկ Ալիեւը որոշել է հունիսի 12-ը՝ ականապատման քարտեզների հանձնման օրը, հռչակել Աղդամի ազատագրման օր։

Եթե քարտեզները պիտի տրվեին, ապա բոլոր մեր ռազմագերիների դիմաց եւ շատ ավելի վաղ, այլ ոչ թե նախընտրական պիկին, ինչը, ի դեպ, շատերս էինք կանխատեսել։