Առանց խնդիրների. Բելգիան խոշոր հաշվով հաղթեց Ռուսաստանին

37

Աղբյուր՝ footballam.com

Եվրո-2020-ի B խմբի առաջին տուրում կայացավ Բելգիա – Ռուսաստան հանդիպումը։ Սանկտ Պետերբուրգում ընթացած խաղում բելգիացիները հաղթեցին 3։0 հաշվով։

Երկու գոլեր խփվեցին առաջին խաղակեսում։ Նախ, հանդիպման մեկնարկից 10 րոպե անց Լուկակուն բացել է հաշիվը՝ իր գոլը նվիրելով Քրիստիան Էրիկսենին։ Լուկակուն մոտեցավ տեսախցիկներին և ասաց. «Քրիս-Քրիս, ես սիրում եմ քեզ»։

Խաղի 34-րդ րոպեին Թոմաս Մենյեն կրկնապատկել է հաշիվը։

Հանդիպման նախավերջին րոպեին Ռոմելու Լուկակուն դուբլ ձևակերպեց և ամրագրեց վերջնարդյունքը՝ 3։0։

Երկրորդ խաղակեսում ռուսները համեմատաբար ավելի ակտիվ էին, մի քանի վտանգավոր գրոհներ կազմակերպեցին, սակայն Կուրտուայի դարպասին լրջորեն սպառնալ չստացվեց։

Այսպիսով, Բելգիան առաջին 3 միավորն է վաստակում և Ֆինլանդիայի հետ գլխավորում B խումբը։