Ջոնսոնը ենթադրում է, որ Բայդենը «կոշտ մոտեցում» կցուցաբերի գագաթաժողովում Պուտինի հետ երկխոսության ժամանակ

70

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռուս-ամերիկյան առաջիկա գագաթաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության ժամանակ «կոշտ մոտեցում» կցուցաբերի։ Բրիտանիայի վարչապետն այդ մասին հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում:

Պատասխանելով ամերիկյան հեռուստաընկերության հարցին՝ Ջոնսոնը վստահություն է հայտնել, որ Բայդենը «կոշտ ազդակներ» կտա Պուտինի հետ հունիսի 16-ին Ժնևում կայանալիք հանդիպմանը և հավելել, որ ինքը «լիովին հավանություն է տալիս» այդ մոտեցմանը: Ջոնսոնը նաև ենթադրել է, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունների կարգավորում չի լինի, քանի դեռ ռուսական կողմը «չի փոխել իր վարքը»: