Պեսկովը մեկնաբանել է Պուտինի և Բայդենի՝ համատեղ մամլո ասուլիսից հրաժարումը

74

Հունիսի 16-ին Ժնևում կայանալիք գագաթաժողովից հետո Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի համատեղ մամլո ասուլիսի կազմակերպման ծրագրի բացակայությունը չի վկայում այդ հանդիպումից ցածր սպասումների մասին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Կրեմլի խոսնակը շեշտել է, որ առանձին ասուլիսը ամերիկյան կողմի մոտ տարածված պրակտիկա է: «Մեծ Բրիտանիայում Բայդենը և [Բրիտանիայի վարչապետ Բորիս] Ջոնսոնը համատեղ մամուլի ասուլիս նույնպես չեն անցկացրել, պարզապես ԱՄՆ նախագահը նախընտրում է մամուլի հետ առանձին շփվել», ասել է Պեսկովը:

Ուստի բանակցությունների ավարտից հետո նախագահ Պուտինը կխոսի այլ լրատվամիջոցների համար, ավելացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: