Մակրոնը հայտարարել է համաշխարհային խնդիրների լուծման գործում ԱՄՆ-ի հետ համագործակցելու ցանկության մասին

80

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ողջունում է Եվրոպայի և ԱՄՆ-ի փոխհարաբերությունների բարելավումը: Երկրի ղեկավարն այս հայտարարությունն արել է շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում G7-ի գագաթաժողովի շրջանակներում:

«Շատ լավ է, որ ԱՄՆ նախագահը պատրաստ է համագործակցել մյուս մասնակիցների հետ», Մակրոնի խոսքերը հաղորդում ՝է ՏԱՍՍ-ը:

«Մենք պետք է դիմակայենք համաճարակին, բազմաթիվ այլ ճգնաժամերի, մոլորակի կլիմայի փոփոխությանը: Մենք պետք է համագործակցենք այս բոլոր խնդիրները լուծելու համար», հայտարարել է Մակրոնը: