Հուլիսի վերջերին նախատեսվում է Զելենսկու հանդիպումը Բայդենի հետ

63

Հուլիսի վերջերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միացյալ Նահանգներ պաշտոնական այց և հանդիպում կունենա ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հետ: Այս մասին Украина-24-ի եթերում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան:

Նրա խոսքերով, այցի ընթացքում նախատեսվում են բանակցություններ Բայդենի հետ և մի շարք այլ կարևոր հանդիպումներ: Ուկրաինայից կժամանի մեծ պատվիրակություն, որի կազմում կլինի Կուլեբան: Արտաքին գործերի նախարարը հավելել է, որ ներկայումս համաձայնեցվում են հանդիպման ճշգրիտ օրը և օրակարգը:

Հունիսի 7-ին Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ ինքն ամերիկացի առաջնորդի հետ հեռախոսազրույցի ընթացքում այս տարվա հուլիսին Սպիտակ տուն այցելելու հրավեր է ստացել: