Հնդկաստանում ահաբեկչության արդյունքում զոհեր կան

64

Առնվազն չորս մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան և երկու քաղաքացիական անձ է սպանվել այսօր Հնդկաստանի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում: Ինչպես շաբաթ օրը հաղորդել է NDTV հեռուստաալիքը, դեպքը տեղի է ունեցել Բարամուլլա շրջանի Սոպորե քաղաքում:

Բացի դրանից, երեք ոստիկան վիրավորվել է, եթերում ասել է տեղի ոստիկանության խոսնակ Վիջայ Կումարը:

Տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության պարեկը գտնվել է քաղաքի կենտրոնական հրապարակում, երբ անհայտ գրոհայինները նռնակ են նետել իրավապահների ուղղությամբ: