Թրամփը վառ անձնավորություն է․ Պուտին

65

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Ամերիկայի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի նկատմամբ հարգանքի մասին: Նրա հետ հարցազրույցը վարել է NBC-ն:

«Նույնիսկ հիմա ես կարծում եմ, որ Ամերիկայի նախկին նախագահը ՝ պարոն Թրամփը, արտասովոր անձնավորություն է, տաղանդավոր անձնավորություն, այլապես նա չէր դառնա ԱՄՆ նախագահ», ասել է Ռուսաստանի ղեկավարը:

«Նա վառ անձնավորություն է: Ձեզ նա կարող է դուր գալ, կամ ոչ: Բայց նա չի եկել ամերիկյան իստեբլիշմենթից, մինչ այդ նա մեծ քաղաքականության մաս չէր կազմում, և ոմանց դա դուր է գալիս, ոմանց` ոչ, բայց դա փաստ է», ասել է Պուտինը։