Թե՞ կարծում ես, որ մեր գերիների վիճակը Բաքվում ավելի բարվոք է, քան քո վիճակն էր Կոշում. Ալումյանը՝ Փաշինյանին

69

Հայտնի փաստաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ գերիների մասին հայտարարությանը ու հիշել նրա անազատության մեջ գտնվող օրերը.

«Պարոն Նիկո՞լ։ Ասում ես՝ մեր գերիները մի երկու ամիս թող սպասեն:

Բա որ 2009 թվին Կոշ քրեակատարողական հիմնարկում նեղն էիր ընկել՝ ինչո՞ւ էիր ամբողջ աշխարհը (ներառյալ ՀՀ և արտասահմանյան իրավապաշտպան ՀԿ-ները, եվրոպական կառույցները, պատգամավորները, քաղաքական գործիչները) խառնել իրար, որ մեկ ժամ շուտ քեզ տեղափոխեն Արթիկի քրեակատարողական: Թե՞ կարծում ես, որ մեր գերիների վիճակը Բաքվում ավելի բարվոք է, քան քո վիճակն էր Կոշում»։